«Սիսիանի բնակիչ Էդիտա Նավասարդյանի մեքենան վթարի հետևանքով ջարդոնի է վերածվել և 2013թ. սեպտեմբերից ավտոտնակում է գտնվում։ Էդիտա Նավասարդյանի եդբայրը «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն»հաղորդաշարի թդթակցի հետ զրույցում պատմել է, որ քույրը հրաշքով է ողջ մնացել, իսկ մյուս մեքենայի հետ բախումը պարզապես անխուսափելի է եղել.
«Վնասը գնահատել են 1,2 միլիոն դրամ։ Մեքենան վարկով է գնված և չի աշխատում, ամեն ամիս վարկ ենք վճարում, և նման անելանելի վիճակում ենք»։
Մյուս կողմը՝ Աշոտ Դավթյանը, եղբոր մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և չի ունեցել վարորդական իրավունք։ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացությամբ վթարի մեղավոր է ճանաչվել Աշոտ Դավթյանը, սակայն ապահովագրական «Ինգո-Արմենիա» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը։
Մեղավոր կողմի պահանջով կրկնակի փորձաքննություն է նշանակվել, որի պատճառով ձգձգվում է մեքենայի վթարի փոխհատուցումը։
Մեկ այլ դեպքով էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչները նախ մի բան են ասել ապա արել հակառակը։
Յուրիկ Հարությունյանի որդին շենքի բակում հետընթաց կատարելիս հարվածել է եղբոր կնոջ մեքենային։ Զանգահարել են «Ինգո-Արմենիա», որտեղից հավաստիացրել են, թե ոչ մի խնդիր չկա, թե վթարի կողմերը ազգականներ են, բայց երկու ամիս անց ընկերությունից հայտնել են, որ չեն փոխհատուցելու, քանզի մեքենաների վարորդները եղբայրներ են, և վթարը կարող է սարքովի լինել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։