Hraparak.am-ը գրում է.
Ադրբեջանում հեռուստահաղորդավարուհին անգործ է մնացել չափից դուրս բաց զգեստի պատճառով:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հանրային հեռուստատեսության հաղորդավարուհի Լեյլա Ասլանովայի բաց զգեստները այնքան ակտիվ են քննարկվել սոցցանցերում, որ հեռուստաալիքի ղեկավարությունն ստիպված է եղել միջոցներ ձեռք առնել:
Ըստ հեռուստաալիքի մամուլի քարտուղար Տ. Աբդուլայևի` ղեկավարությունը վճռել է նրան հեռացնել հեռուստաալիքից:
Մասնագիտությամբ բժիշկ-դիմահարդար Ասլանովան վարում էր Հանրային հեռուստաընկերության «Սիլուետ» հաղորդումը:
Նյութի աղբյուր՝ http://hraparak.am/news/view/49080.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



