Քաղաքացու կողմից ստացված ահազանգ............. խնդրում եմ ԶԼՄ-ներին և հասարակական ակտիվիստներին փորձել ճշտել տեղեկատվությունը, դիմելու ենք նաև քաղաքապետարան.........
Քաղաքապետարանի դիմացի և քաղաքաի այլ վայրերի այգիներում վերջերս, կանաչ տարածքը ճմապատում են: Ճիմերը բերվում են Սևանի շրջակա ալպիական մարգագետիններից. Տրակտորին կցված սարքը 4-5սմ խորությամբ կրտում է բուսական շերտը, որը բարձում են ու բերում Երևան: Նախ` ալպիական արոտավայրերը շատ դժվարությամբ են վերականգնվում, իսկ բուսածածկից զրկված մակերեսներն արագ ջրատավելու, քամահարվելու են, ու մնան բաց ժայռերը, երկրորդ` այդքան բարակ շերտով ճիմերը Երևանի պայմաններում չեն դիմանալու, եթե օրը 2-3 անգամ չջրեն ու հնձեն և այլն: Երաշխաված է, որ աշնանն այդտեղ նույն անապատն է լինելու, ինչ անցած տարի էր, այն տարբերությամբ, որ Սևանի լեռներում նույն չափի նոր անապատ է ստեղծվելու: Սրանք այգու տարածքը պարզապես պետք է փորեին ու սերմ ցանեին կամ էլ օրը 1-2 անգամ ջրեին կանաչ տարածքը, բայց տարիներով այգին չեն ջրվում: Սրանք ահռելի ծախսեր են անում կամ փող են լվանում` մեծ վնաս հասցնելով Սևանի ջրահավաք ավազանին: Հակառակը` պետք Սևանը շրջափակող լեռները կանաչապատել, մշտադալար ծառեր, կաղնի, բոխի և այլն տնկել: Երևանը դարձնում են Հայաստանն ուտող Հրեշ /սա կարող էր լինել նաև վերնագիր/:
զրուցել եմ ճմապատող բանվորների հետ: Տեղեկությունը ճիշտ է:



