00011842Galatv.am-ը գրում է.

Ժամանակակից, ինչպես նաեւ ոչ ավանդական բժշկությունն ընդունում է համեմունքների օգտակարությունը: Օրինակ` գինձի սերմերը հարուստ են լինալոլով եւ դեկանոիկ թթվով: Այս միացությունները նվազեցնում են «վատ խոլեստերինի» եւ շաքարի մակարդակը` բարձրացնելով «լավ խոլեստերինի» կուտակումը:

 


Կուրկուման  օգտակար է սրտի համար: Դա հզոր հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է արյունատար անոթների խցանումն ու բորբոքումը:


 

 

 

Սեւ պղպեղն  իր մեջ պարունակում է պիպերին, որը եւս նվազեցնում է խոլեստերինի քանակն արյան մեջ: Այն թույլ է տալիս վերականգնել սիրտը` կաթվածից հետո, սակայն արժե հիշել, որ պիպերինն ազդում է մասնավորապես արյունը ջրիկացնող դեղերի աշխատանքի վրա:

 

 

 

Դարչինը  խթանում է արյան  շրջանառությունը, ունի դրական ազդեցություն «վնասակար» եւ «լավ» խոլեստերինի հարաբերակցության վրա, բարելավում է ինսուլինի  դիմադրողության ցուցանիշները:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել