Lurer.com-ը գրում է.
Այսօր` ժամը 16:17-ին, երկրաշարժ է գրանցվել նաեւ Կասպից ծովում` 62 կմ խորության վրա: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,20:
Այս մասին, ինչպես հաղորդում է ANSPRESS լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից:
Նշվում է, որ երկրաշարժը Բաքվում չի զգացվել:
Այսօր ժամը 16:06-ին Սաաթլըից 41 կմ դեպի հյուսիս-արեւելք` Հաջիգաբուլի տարածքում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները 5-ից մինչեւ 3 բալ ուժգնությամբ զգացվել են Ադրբեջանի բոլոր շրջաններում: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=129767&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել