Ժաննա Ֆրիսկեն նույն բուժումը կարող էր ստանալ ՄոսկվայումLife.panorama.am-ը գրում է.

Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան Անատոլի Մախսոնը համոզված, որ Ժաննա Ֆրիսկեն կարող էր նույն բուժումը ստանալ նաև Մոսկվայի կլինիկաներից մեկում:

«Գլխի ուռուցքը բուժվում է նեյրովիրաբուժության և ճառագայթային թերապիայի մեթոդներով, ինչպես նաև կա մեկ այլ միջոց, որը Մոսկվայում ևս հնարավոր է»,- խոսելով երգչուհու հիվանդության մասին՝ նշել է Անատոլի Մախսոնը:

Ընդ որում Մոսկվայի գլխավոր ուռուցքաբանը շեշտադրել է այն հանգամանքը, որ Ֆրիսկեն կարող էր Մոսկվայում այդ բուժման կուրսը ստանալ պետական պատվերի շրջանակներում՝ անվճար հիմունքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել