Hayeli.am-ը գրում է.
Ivona -ն հայտնում է,որ գլխուղեղի քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեի բժիշկները վստահեցնում են, որ երգչուհուն վիրահատություն պետք չէ։ Ժաննան պետք է 12 ամիս տեւողությամբ քիմիաթերապիայի անհատական կուրս անցնի, ինչը Ֆրիսկեին կազատի վիրահատականմիջամտության անհրաժեշտությունից։ Եթե կուրսն այնքան էլ արդյունավետ չլինի, այն կշարունակվի, սակայն՝ ոչ վիրահատություն։ Այդ հիվանդանոցում աշխատող ճանաչված բժիշկ, ծնունդով Ուկրաինայից Բրայան Քուշները պատմել է, որ հիվանդանոցն աշխատում է, այսպես կոչված, «Դոկտոր Հաուսի» համակարգով։
Հիվանդանոցում տարբեր մասնագետներից կազմված 16 խումբ է աշխատում: Հիվանդին ախտորոշում են մասնագիտական տարբեր խմբերը, որոնցից յուրաքանչյուրը բուժման վերաբերյալ իր մոտեցումն է արտահայտում:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/434400/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել