Operativ.am-ը գրում է.
Operativ.am-ի խմբագրություն զանգ ստացվեց այն մասին, որ Գորիսում տեղի է ունեցել երկրաշարժ:Այն եղել է ուժգին, շարժվել է անգամ տան կահույքը, մարդիկ դուրս են եկել տներից:
Լուրը ճշտելու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ:Մամուլի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, մեր ժամանակով 16:06-ին, Շամախի քաղաքից 28 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի ուժգնությունը այնտեղ՝էպիկենտրոնում 5.3 մագնիտուդ է եղել:Ադրբեջանում 7 բալ:
Իսկ Հայաստանում այն զգացվել է Սյունիքի և Արցախի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=62924
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



