Քրիստոնեական ժամանակաշրջանի առաջին երկու դարերում Նոր կտակարանը դեռևս ավարտին չէր հասցվել, իսկ հռոմեական աշխարհում բազմաթիվ աղանդներ ու խմբավորումներ կային, որոնք իրենց «Քրիստոնեական» էին անվանում: Եթե կարծում եք, որ մեր օրերում աղանդները չափից շատ են ու տարօրինակ հավատալիքներով, ապա ընթերցեք այս նյութը և համոզվեք, որ դեռ հարյուրամյակներ առաջ գոյություն են ունեցել նույնքան տարօրինակ աղանդներ, որքան որ այսօր:

 5  Մոնտանիստներ

9_1925_-_Archaeological_Museum,_Athens_-_Ara_-_Photo_by_Giovanni_DallOrto,_Nov._11_2009

Մոնտանիստների շարժումը, որը ժամանակին «Նոր մարգարեություն» էր կոչվում, սկիզբ է դրել Մոնտանոսը: Կարելի է ասել, որ այս աղանդը ժամանակակից հոգեգալստականության (պենտեկոստեիզմ) նախատիպն էր, որտեղ կարևորություն էր տրվում հանկարծակի մարգարեություններին, տարբեր լեզուներով խոսելու` Սուրբ Հոգու միջոցով տրված կարողություններին: Մոնտանոսը մինչ Մոնտանիստական շարժումը հիմնադրելը հեթանոսական Ատտիս և Կիբելե կուլտերի մոգ էր, որտեղ հոգևորականները դերվիշներին հատուկ վարք էին դրսևորում:
Չնայած այս շարժման հավատալիքները գրեթե չէին տարբերվում Կաթոլիկ եկեղեցու հավատալիքներից, այնուամենայնիվ, կային որոշակի կարևոր շեղումներ գլխավոր հավատքից: 

Օրինակ, Մոնտանոսը կանանց թույլ էր տալիս աղանդում կարևոր պաշտոններ զբաղեցնել` ինչպես, օրինակ, քահանա, երեց: Երկու գլխավոր մարգարեները կանայք էին` Մաքսիմիլլան ու Պրիսիլլան: Պրիսիլլան պնդում էր, թե Պեպուզայում Հիսուս Քրիստոսն է նրան երևացել կնոջ տեսքով, երբ նա քնած է եղել ու պառկել իր կողքին ու, իբր նրան իմաստություն տալով, ցույց տվել, որ այդ տեղանքը սուրբ է և վերին Երուսաղեմը վայր է իջնելու հենց այդտեղ: Մաքսիմիլան պատմել է, որ իր մահվանից հետո աշխարհը կփլվի: Քրիստոսի երկրորդ գալստի մասին նորություններն արագ սկսեցին տարածվել այս կրոնի հետևորդների շրջանում, ու շուտով Պեպուզան լցվեց հավատքի հետևորդներով: Մոնտանիոսը ակսենտիզմ է քարոզում ու մերժում ամուսնությունը` խրախուսելով մարտիրոսությունը:

Սկզբում Կաթոլիկ եկեղեցին այս «նոր մարգարեությունը ընդունում էր: Նույնիսկ եկեղեցու պաշտպանն ու հերետիկոսության թշնամի Տերտուլիան էր ոգեշնչված նրանով, թե ինչպես է Սուրբ Հոգին տիրում այս եկեղեցու անդամներին: Սակայն կաթոլիկ եկեղեցին շուտով սկսեց նկատել, որ նրանց խոսքը շատ է տարբերվում Հիսուս Քրիստսի, նրա աշակերտների խոսքից ու եկեղեցու ավանդույթներից: Ինչի արդյունքում նրանց շուտով սկսեցին հետապնդել որպես հերետիկոսների: 550թ.-ին կաթոլիկները բռնագրավեցին մոնտենիստական եկեղեցու շինությունները ու հրի մատնեցին Մոնտանուսի, Մաքսիմիլայի ու Պրիսիլայի ոսկորները:

 4  Մարսիոնիտես

8_Apostle_John_and_Marcion_of_Sinope,_from_JPM_LIbrary_MS_748,_11th_c

Մարսինիտեսները Մարսիոն Պոնտոսի հետևորդներն էին, ով համարվում էր ժամանակի ամենաազդեցիկ քրիստոնյաներից մեկը: «Կույսին գայթակղելու» համար նրան դուրս էին վռնդել եկեղեցուց, սակայն դա կարող էր ուղղակի սուտ մեղադրանք լինել նրա թշնամիների կողմից:  Այնինչ հայտնի է այն, որ նա մեկնում է Հռոմ, որտեղ էլ սովորեցնում է իր վարդապետությունները` բազմաթիվ հետևորդներ ձեռք բերելով ու սպառնալիք դառնալով հռոմեական եկեղեցու համար: Զմյուռնիայի Պոլիկարպ քահանան նրան «Սատանայի առաջնեկ» էր անվանում:

Մարսիոնը հրաժարվում էր հրեաների Եհովա աստծուց` նրան համարելով չար, ու նշելով, որ եբբրայերեն գրություններում հիշատակվող Աստված Հիսուս Քրիստոսի հայրը չէր: Նա հրաժարվում էր հրեական բոլոր գրվածքներից, կամ այլ կերպ ասած, Հին Կտակարանից, ու նոր սուրբ գիրք ստեղծել, որը բացառապես քրիստոնեական էր: Նա ստեղծել էր «Աստծո ավետարանը» ու հավաքել Պողոսի թղթերն` այսպիսով ներկայացնելով Նոր Կտակարանի գաղափարը:

Մարսիոնը Պողոսին համարում էր միակ ճշմարիտ առաքյալը, ով իսկապես հասկանում էր Քրիստոսի խոսքը: Քրիստոսի 12 առաքյալներին, այդ թվում նաև Պետրոսին, նա հիմար էր համարում: Մարսիոնը ժխտում էր ամուսնությունը ու քարոզում ամուրիություն նույնիսկ նրանց, ովքեր արդեն հասցրել էին ամուսնանալ, քանի որ ըստ նրա, շատ երեխաներ ունենալը նշանակում էր ավելի շատ մարդկանց հանձնել Եհովա բռնակալ աստծո կապանքներին: Մարսիոնը նաև հավատացած էր, որ Հիսուս Քրիստոսը երբեք էլ իրական մարդկային միս ու մարմին չի ունեցել, և որ իրականում ուղղակի մարդու կերպարանք է ունեցել ու ձևացրել, թե մարդ է:

 3  Կարպոկրատներ


Մինչ մարսիոնիստները բացարձակ ամուրիություն էին քարոզում, Կարպոկրատները հակառակ գաղափարախոսություն` լիբերալիզմ էին քարոզում: Կարպոկրատները հավատում էին ռեինկարնացիային կամ մարդու վերամարմնավորմանը: Հոգևոր առաջնորդներն իրենց հետևորդներին խրախուսում էին փորձել կյանքում ամեն հնարավոր բան, այնպես որ, նրանք հետագայում չվերամարմնավորվեին, որպեսզի ձեռք չբերեին այն փորձառությունները, որոնք չէին հասցրել ունենալ նախորդ կյանքում: Նրանք իրենց բոլորից առավել էին համարում ու ամեն տեսակ օրենքներից վեր:

Կարպոկրատյանների շարժումը նորից սկսեց ծաղկում ապրել 20-րդ դարում, այն բանից հետո, երբ հայտնաբերում են Մարկոսի գաղտնի ավետարանը, որում ավելի շատ թղթեր կային, քան մեզ հայտնի է Նոր կտակարանի գրվածքներից: Սակայն շուտով բացահայտվում է դրա կեղծ լինելը, ու նրանց մեղադրում են լիբերալիզմը պաշտպանելու համար կեղծիք տարածելու մեջ: Այս կեղծ ավետարանում նշվում էր այն մասին, թե իբր Քրիստոսը մերկ է եղել ու քարոզել է նույնասեռականություն:

 2  Մարկոսիանները

6_459910731

Հայտնի է, որ Մարկոսի կողմից առաջնորդված աղանդը մեծ կարևորություն էր տալիս թվային ու տառային տեսություններին: Թվերի տեսությունը հիմնականում Պյութագորասից էր վերցված: Հենց Մարկոսյաններն են հիմնադիրել բառերի թվային նշանակությունները (հունարենում ամեն տառն ունի իր թվային համարժեքը): Այսպես, օրինակ, հունարենում Հիսուս «IESOUS» բառը համապատասխանում է 888 թվին, որը հնում մարդիկ համարել են, որպես սուրբ ու մեծ ուժ ունեցող թիվ: Բացի այդ, երբ հունական բոլոր թվերի արժեքը գումարում ես իրար, ընդհանուր թիվը հավասարվում է ու կազմում է 888:
Մարկոսյանները թվերը օգտագործում էին նաև, որպեսզի բացատրեն Հիսուսի մկրտությունը, որը նկարագրվում է Մարկոս 1:11-ում, երբ Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջնում է նրա վրա: Նրանք հաշվարկել էին հունարեն «աղավնի» բառի թվային արժեքը, որը 801 էր կազմել: Սա Աստծո թիվն է, Ալֆան ու Օմեգան, քանի որ Ալֆան հավասար է 1-ի, իսկ Օմեգան` 800-ի: Մարկոսը նաև սովորեցնում էր 30 սուրբ արարածների` էոնների մասին:

 1  Վալենտինյաններ

5_valentinus2

Վալենտինոսը հայտնի ու ազդեցիկ ուսուցիչ էր, ով նույնիսկ մի ժամանակ քիչ էր մնում Հռոմի եպիսկոպոս ընտրվեր, այն մարդը, ում այսօր Հռոմի Պապ ենք կոչում: Այն բանից հետո, երբ նա չընտրվեց այդ պաշտոնին, Վալենտինիոսը իր սեփական խումբը հիմնեց: Նա հավատում էր սկզբնական անդրոգեն (կիսով չափ արական, կիսով չափ իգական) արարածին, որի արական կերպարը նա անվանում էր խորություն, իսկ իգական կերպարը` լռություն, որոնցից էլ զույգերով ստեղծվել են մյուս արարածները: Ի վերջո, 15 զույգ է ձևավորվում` կազմելով 30-ը, ինչպես Վալենտինոսի աշակերտ Մարկոսի նկարագրած Էոնների դեպքում: Վերջին Էոնը Սոֆիան էր, ով արհամարհավում է ու առանձնանում իր զույգից, որի արդյունքում ստեղծվում է նյութական արարչությունը և դրա հետ կապված ամբողջ չարիքը: Նա բաժանվում է երկու մասի` նրա վերին մասը վերադառնում է զույգին, իսկ ստորին մասը թակարդված մնում ֆիզիկական աշխարհում:

Վալենտինյան փրկագործության ամբողջ կոնցեպտն ընկած էր Սոֆիային իր տղայի` Փրկչի կողմից փրկության մեջ, ում մեջ միաձուլված են բոլոր Էոնները: Սոֆիան հոգևոր սերմեր է բերում իր կերպարով, սակայն նրանք նույնպես անտեսված են մնում: Որպեսզի այս սերմերը հասունանան ու ծաղկի Սոֆիայի ստորին մասը, ու փրկիչը ստեղծում է տիեզերքը: Իսկ այս տիեզերքը, ըստ նրանց, հենց հրեական աստվածաշնչյան աստվածն էր: Իսկապես, տարօրինակ պատմություն է դուրս գալիս մեկի բերանից, ով մի ժամանակ քիչ էր մնում Հռոմի Պապ դառնար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել