Պատահաբար հանդիպեցինք փողոցում, բայց կարծես թե ոչինչ էլ չպատահեց: Պատկերացնո՞ւմ ես, նույնիսկ ճանաչեցինք իրար: Ինձ թվում էր՝ մոռացել ես…Ինձ թվում էր՝ չես էլ բարևի, բայց նույնիսկ հարցրեցիր, թե ինչպես եմ: Դու էլ ասացիր, որ լավ ես: Հայացքդ մի տեսակ փոխվել էր: Ասացիր, որ շտապում ես. շնորհակալ եմ: Ի՜նչ կլիներ, եթե չգնայիր: Բայց դու միշտ գնում ես: Եթե չգնայիր, գուցե հասցնեիր նկատել, որ կարոտից կոկորդս ցավում էր, ձայնս դողում էր ու` ամենևին ոչ ցրտից:
Հայացքդ փոխվել էր: Էլ չէիր թաքցնում, որ կորցրել ես, որ կորցրել ենք:
Ու հռետորական հարց է հնչում ականջներումս. «Մի՞թե իսկապես տարիներ էին անհրաժեշտ հասկանալու համար, որ կհանդիպենք ու կթվա, որ ոչինչ չպատահեց…»:
Նյութի աղբյուր՝ http://arevatsaghik.wordpress.com/2014/02/08/%D5%B8%D5%B9%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%B9%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D6%81/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



