Kinoashkharh.am-ը գրում է.
Երեկ` փետրվարի փետրվարի 8-ին, «Կինոաշխարհում» զետեղված «Ֆիլմ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին. ի՞նչ ազգություն ունի հերոս լողորդը և ո՞վ է ռեժիսորը» հոդվածում, որը ռուսական մամուլում հայտնված մի կասկածելի տեղեկատվության մասին էր, խոստացել էինք կապվել ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ և նրանից արժանահավատ տեղեկություններ ստանալով` փարատել մեր տարակուսանքը:
Ստորև նույնությամբ ներկայացնում ենք նրա պատասխանը:
Հարգելի «Կինոաշխարհ»,
նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր տեղեկացվածության համար: Մինչ հայկական որոշ կայքեր պրոպագանդում են ռուսների «20 կյանք» կոչվող կինոնախագիծը, դուք փորձում եք անալիզ անել և հասկանալ` ինչ է տեղի ունենում, որ գրեթե նույն վերնագրով, նույն թեմայով նկարահանվում է ֆիլմ, այն էլ նման թերի սինոփսիսով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ