Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ծնվել է Սիրո տոնին` Սուրբ Վալենտինին օրը:Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրեց, որ այս տարի իր ծննդյան օրը առանձնապես չի նշի, փոխարենը նա նախընտրում է այդ օրն անցկացնել իր սիրելիի հետ: Թե ով է վերջինս, երգչուհին, ինչպես միշտ, չցանկացավ բացել փակագծերը: «Ես շատ եմ սիրում նաև մեր Սուրբ Սարգսի տոնը, սակայն Սուրբ Վալենտինը միշտ առանձնահատուկ եմ սիրել, քանի որ այն շարժական տոն չէ և մշտապես համընկել է ծննդյանս օրվա հետ»,-ընդգծեց Սոնա Շահգելդյանը:
Life.panorama.am-ի այն հարցին, թե ինչ բնույթի նվեր է պատրաստել սիրելիին, երգչուհին պատասխանեց, որ դա չի լինի, օրինակ, հուշանվերի տեսքով, այլ` տղամարդուն առնչվող որևէ ատրիբուտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել