-Ոչինչ անճար չէ!
-Ժպիտն ու սերը ![]()
Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ ավստրալիացի Խուան Մաննը վայրէջք է կատարում իր հայրենի քաղաքի օդանավակայանում: Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր և ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ ետևում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու պաչում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ որ մեկին գրկեր, և շատ արագ մի պարզ բան մտածեց… վերցրեց մարկեր ու մի մեծ թղթի վրա գրեց երկու բառ «free hugs » և դուրս գնաց:
15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրա վրա էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ նա կորցրել է իր աղջկան, իսկ այս առավոտ սատկեց նրա շունը և այժմ նա բոլորովին մենակ է և հիմա աշխարհի չափ ուզում է գրկել ինչ որ մեկին: Նրանք գրկվեցին, եւ նրա դեմքին, թերեւս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկվել հարյուրավոր մարդկանց հետ ու ամեն անգամ ինչ որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում ![]()
Բայց որոշ ժամանակ անց, Սիդնեյի իշխանությունները արգելեցին Խուանին գրկախառնվել այլ մարդկանց հետ առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր 25 մլն դոլար և նա սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքեց 10000 ստորագրություն իշխանությունները արգելքը հանեցին և նա շարունակեց անվճար գրկել մարդկանց:
Youtube-ում նրա վիդեոն նայել համարյա 73 միլիոն անգամ, Խուանը Youtube-ից մրացանակ է ստացել, որպես ամենաոգեշնչող տեսանյութի հեղինակ:
Հունիսի 5-ին ժամը 19:00-ին հանդիպում ենք Հյուսիսային պողոտայում, որպեսզի իրար անվճար ժպիտներ բաժանենք, գրկենք ու գրկված լինենք ![]()
https://www.facebook.com/events/352922151446078/ ֆեյսբուքի իվենթի հասցեն:



