Մի 28-ամյա տղամարդ Ավստրալիայի հարավում ընկերների հետ ձուկ որսալիս մահացել է շնաձկան հարձակումից: Այս տղամարդը ստորջրյա ձկնորսությամբ զբաղվող խմբի անդամներից էր: Նա կորավ Յորք թերակղզու մոտակայքում գտնվող Գոլդսմիթ լողափի ջրերում: Ականատեսները ոստիկանությանը հայտնեցին, որ տեսել են, թե ինչպես է զոհը ջրում սկսել անհանգիստ շարժումներ անել՝ տեսնելով իրեն մոտեցող սպիտակ շնաձկանը:  

Predator: A man has been killed in a shark attack near Adelaide, Australia. A file picture of a great white

Beauty spot: Australias south coast near Adelaide. The great white was known to have been in the area for about a week prior to the attackԱվստրալիայի հարավային ափը, որը գտնվում է Ադելաիդա  քաղաքի մոտակայքում: Ասում են, որ մեծ սպիտակ շնաձուկը այդ տեղանքում է եղել հարձակումից դեռևս մի շաբաթ առաջ:

Ոստիկանության աշխատակիցներն ասացին, որ ականատեսները հոգեբանական տրավմա են ստացել՝ տեսնելով այս ողբերգությունը: Սերժանտ Մարկ Ստյուարտն ասաց. «Մեզ հաջողվել է պարզել, որ 28-ամյա տղամարդը փորձառու ձկնորսական խմբի անդամ էր: Ձկնորսները թերակզի էին գնացել՝ պատահարի հաջորդ օրը ստորջրյա որսորդության մրցույթի մասնակցելու համար: Ձկնորսները ջրի տակ լողում էին իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ շնաձուկը հարձակվեց տղամարդու վրա»:  

Արևմտյան Ավստրալիայի կառավարությունը անցյալ շաբաթ մի ռազմավարական ծրագիր է ներկայացրել: Ծրագրի կետերից մեկով թույլ է տրվում սպանել 3 մետրից ավելի երկարությամբ սպիտակ շնաձկներին, ցուլ շնաձկներին և վագրային շնաձկներին, սակայն չի թույլատրվում վնասել ավելի փոքր շնաձկներին: Այս ռազմավարության ընդդիմախոսները նշում են, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որը կհաստատի, որ շնաձկներին սպանելը կնվազեցնի ջրում լողացող մարդկանց կյանքին սպառնացող վտանգները:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել