Footsport.am-ը գրում է.
Տալլինում կանանց թենիսի Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս աշխարհի թիմային ոչ պաշտոնական առաջության կարգավիճակ ունեցող ֆեդերացիայի գավաթի՝ fedcup-ի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարում: Այս ստուգատեսի ավարտից 1 օր հետո, Հայաստանի թիվ1 թենիսիստուհի Անի Ամիրաղյանն անմիջապես ներգրավվեց փետրվարի 9-16-ը Տալլինում կայանալիք Tallink Open VIII անվանումով 15 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց միջազգային մրցաշարին: Երեկ մենախաղի որակավորման 1-ին փուլում համաշախահային դասակարգման՝ WTA- ի ցուցակում ներկայումս 494-րդ հորիզոնականը զբաղեցնող երիտասարդ հայ թենիսիստուհին 6:0,6:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց 15-ամյա ռուսաստանցի Միլանա Հասիմովայի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել