Միշտ առաջ դեպի հաղթանակ: Օրվա կարգախոս:

Երեկ մրցապայքարի մեջ մտան Սոչիի ձմեռային օլիմպիադա մեկնած մեր 4 մասնակիցներից երկուսը: Նրանք իրենց առջև դրված հանձնարարականները կատարեցին, լավ ելույթ ունեցան ու բարելավեցին իրենց արդյունքները: Կեցցե՛ք տղերք: Ընկճվել չկա հայի մոտ: Լավ ելույթը չի նշանակում պարտադիր մեդալ, լավ ելույթը պայքարն է ինքդ քո դեմ ու հաղթանակը՝ սեփական անձի նկատմամբ:

Ես գեղասահքի սիրահար եմ ու երեկ բավականություն ստացա 15-ամյա Յուլիայի ելույթի ընթացքում: Այս հրաշամանուկի մասին խոսեց ողջ աշխարհը: Իհարկե 15 տարեկանում այսպիսի պրոֆեսիոնալիզմը հույս է տալիս, որ ապագայում գեղասահքի մակարդակը էլ ավելի կբարձրանա ու կգեղեցկանա: 

Այս Սոչիի օլիմպիադայի շեմին ՌԴ-ն նոր օրենք ընդունեց, որով խստացվում են միգրիացիոն օրենքները: Իհարկե, սա շատ վատ է, քանի որ բազմաթիվ հայեր իրենց ընտանիքները պահում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնելով, սակայն չեմ կարծում, որ այս օրենքը երկար կգործի: Օրենքն ընդունվեց, որպեսզի օլիմպիադայի ժամանակ շատ իմիգրանտներ չգնան ՌԴ, օլիմպիադայի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, օրենքը կվերանայվի:

Երեկ ՖԲ օգտատեր Սերժ Կանայանը իր ֆեյսբուքյան տիրույթում կատարեց մի գրառում, որից պարզ էր դառնում, որ օլիմպիական խաղերին Շվեցարիան ներկայացնող մասնակիցներից մեկի ազգանունը վերջանում է յանով՝ Սինա Կանդրյան: Իհարկե, չեմ կարող ասել՝ նա որքանով է հայուհի, սակայն հետաքրքիր կլինի պարզելը:

Բարի շաբաթվա ընթացք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել