Kinoashkharh.am-ը գրում է.
Ռուսական gazeta-ն, հղում անելով «Լոգոս» կինոստուդիայի (Logos Film Company) կայքին, գրում է, որ այդ ստուդիան ֆիլմ է նկարահանում հանրահայտ լողորդ, 17 անգամ աշխարհի չեմպիոն դարձած Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին: Խոսքը 1976 թ. հայտնի իրադարձության մասին է, երբ Շավարշ Կարապետյանը, վտանգելով իր կյանքը, կարողացավ Երևանյան լճում սուզված տրոլեյբուսի ուղևորներից փրկել 20-ի կյանքը: Կինոնկարի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան:
Ապշեցուցիչ է, որ այս փոքրիկ տեղեկությունը մի քանի հարցերի և տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ` Շավարշ Կարապետյանը ներկայացվում է որպես ազգություն չունեցող մի մարդ` խորհրդային լողորդ: Խորհրդային Միության փլուզումից անցել է 23 տարի, բայց մեր ռուս գործընկերները շարունակում են գործել հին` խորհրդային մտածելակերպով:
Երկրորդ` եթե gazeta-ում գոնե նշվում է, որ Կարապետյանը մարդկանց դուրս է բերել Երևանյան լճից, ապա ստուդիայի կայքում զետեղված սինոփսիսում դեպքը նկարագրվում է առանց տեղայնացման. անհայտ քաղաքում, անհայտ կամուրջից անհայտ լիճն է ընկել տրոլեյբուսը և այլն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմի սյուժեն հիմնված է ոչ թե որոշակի պատմական փաստի վրա, այլ հորինված սցենար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ