
A1plus.am-ը գրում է.
Գազի որակը դարձել է տնային տնտեսուհիների քննարկման թեմա։
Քաղաքացիների մտահոգությունը կիսում է նաեւ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը: Անձամբ է փորձարկել գազը եւ համոզվել՝ այն չի համապատասխանում սահմանված չափանիշներին:
Իսկ «ՀայՌուսգազարդ»-ը լուրջ չի վերաբերում քաղաքացիներին բողոքներին։ Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց գազի ցածր կալորիականության մասին խոսակցությունները։
Մինչդեռ Վահանը Մարտիրոսյանը խոստանում է շուտով գաղտնազերծել, թե ինչպես Հայռուսգազարդը գազին ազոտ է խառնում՝ հատուկ սարքի միջոցով։
Վահանը նաեւ պնդում է, որ ցածրորակ գազ ստանում են միայն քաղաքացիները, մինչդեռ խոշոր կազմակերպություններին մատակարարվում է ավելի բարձրորակ գազ: Ի դեպ, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նույնպես հայտարարել էր, որ սպառողները կարող են ինքնուրույն չափել գազի կալորիականությունը հատուկ սարքերի` կալորիամետրերի օգնությամբ: Գազի որակի հետ կապված վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ է ստացել նաեւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը;