Ցավով ստիպված եմ արձանագրել, որ գնալով ավելի ու ավելի ռուդիմենտար կառույց է դառնում ՀՅԴ-ն։ Վիճակը հասունանում էր տարիներ շարունակ, հատկապես Վահան Հովհաննիսյանի խնամիությունների շարքից, ՀՅԴ-ի չխկլը բաց-չխկըլը փակ խաղալուց կոալիցիայի հետ ու առհասարակ՝ իրենց առօրյա գործունեության հետևանքով։ Արդյունքում ՀՅԴ-ին մի կերպ կարողացան անցկացնել պառլամենտ։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց ՀՅԴ-ն տրադիցոն ուժեղ դիրքեր ուներ ԼՂՀ-ում, որոնք սակայն ևս կթուլանան դաշնակցության հերթական դավաճանությունից հետո։

Եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ Արցախում շուտով կայանալու են նախագահական ընտրություններ, որոնց գրանցված են երկու հիմնական թեկնածուներ. գործող նախագահ ու ԼՂՀ ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բակո Սահակյանը և Արցախյան պատերազմի մասնակից, Արցախի ազգային հերոս, պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանը։ Վիտալի Բալասնայնն ի դեպ հանդիսանում է ՀՅԴ ԼՂՀ խորհրդարանի խմբակցության անդամ, հանդիսանում էր…
Օրերս Արցախ էր այցելել Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, որից հետո դաշնակները որոշել էին պաշտպանել ոչ թե իրենց խմբակցության անդամին, այլ գործող նախագահին (կարծես թե ծանոթ սցենաար է), իսկ Բալասանյանի քննադատությանը հետևել էր վերջինիս հեռացումը կուսակցության շարքերից։

Ես չեմ ուզում դատողություններ անել, թե ինչքանով է իրավական տվյալ որոշումը զուտ օրենքի տեսակետից, ես այլ հարց ունեմ. ինչքանո՞վ է սա բարոյական՝ թասիբի ու արժանապատվության տեսակետից։ Իրոք ափսոսում եմ, որ երբեմնի ամենահզոր ու վստահելի քաղաքական ուժերից մեկը հասել է նրան, որ պատրաստ է դավաճանել ազգային հերոսներին ու ամեն անգամ կանգնել կապիտալի կողքին։ Սա արդեն քաղաքական մարմնավաճառություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել