Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Բազումի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 8-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:45-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Բազումի բաժին, որ « գլխի գագաթային շրջանի ջնջխված արյունահոսող վերք և ուղեղի ցնցում» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել թիվ 5 երթուղային տաքսու վարորդ 60-ամյա Նիկոլայ Խոխեաշվիլին:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Բազումիի բաժնի օպերտաիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում Երևանյան խճուղի 72 շենքի մոտ բախվել են Ն. Խոխեաշվիլու կողմից վարած ГАЗель մակնիշի 04 27 Լ համարանիշի և Վանձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ 24-ամյա Արմեն Եղշատյանի վարած Mitsubishi IO մակնիշի 14 ՕՍ 934 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Mitsubishi IO –ի ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 47-ամյա Ավետիք Բադալյանը, 36-ամյա Արեն Մխիթարյանը և 38-ամյա Խաչատուր Հակոբյանը: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել