Կանաչ սոխի բուժիչ հատկությունները168.am-ը գրում է.

Բուժիչ նամակներ Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։ Ցինկի սակավությունը կարող է դառնալ մազաթափության և եղունգների դյուրաբեկության պատճառ, բացասաբար է անդրադառնում կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Ցինկն անհրաժեշտ է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի և ինսուլինի գոյացման, իմունային համակարգի ձևավորման համար։ Կոբալտը, մոլիբդենը, քրոմը և երկաթը նպաստում են օրգանիզմի արյունաստեղծ օրգանների` լյարդի և փայծաղի գործունեությանը։ Սոխով թրմված որակյալ քացախը կիրառվում է դեղնախտի և փայծաղի մեծացման դեպքում։ Փայծաղի ֆունկցիաներից մեկը կայանում է նրանում, որ զտում է արյունը և հեռացնում արյան հոսքի միջից ծերացած` իրենց դարն ապրած թրոմբոցիտները, որոնք չհեռացվելու դեպքում կկուտակվեն անոթների պատերի վրա և խցանում կառաջացնեն։ Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Սոխը բացում է արյունատար անոթները, աշխուժացնում է արյան շրջանառությունը»։ Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։ Կանաչ սոխում պարունակվող արժեքավոր ֆիտոնցիդները կարելի է համարել դրա սեփական իմունային համակարգի հիմնական «զենքը», դրանց օգնությամբ սոխը պաշտպանվում է ցրտահարություններից և վնասատուներից։ Ֆիտոնցիդներն ունեն և հակաբակտերիալ, և հակամանրէ ակտիվություն, այդ իսկ պատճառով սոխը և սխտորն անփոխարինելի են համաճարակների ժամանակ։ Պարտադիր է իմանալ։ Սոխի վերոգրյալ հատկությունները տարածվում են նաև խլամիդիաների վրա. սրանք պատոգեն միկրոօրգանիզմներ են, որոնք ունեն և բակտերիաներին, և վարակներին բնորոշ հատկություններ։ Հակաբիոտիկ դեղերն անզոր են խլամիդիաների դեմ։ Ի տարբերություն այլ պատոգեն միկրօրգանիզմների` դրանք ապրում են մարդու օրգանիզմի բջիջների ներսում։ Գիտնականնեը կարծում են, որ խլամիդիաները կարող են փոխանցվել ոչ միայն սեռական ճանապարհով. Կա դրանց օդակաթիլային եղանակով տարածման վտանգ։ Ինձ հայտնի չէ, կա՞ արդյոք մի այլ բույս, որը կարող է ինչ-որ չափով պայքարել և բակտերիաների, և վարակների դեմ` բացի սոխից և սխտորից։ Արժե հիշել Վանգայի հետևյալ պայծառատեսությունը. «Քանի դեռ կա սխտորը (սոխը), մարդկությունը կգոյատևի»։ Արևելյան իմաստությունը սովորեցնում է. «Նա, ում գրկում սոխ կա, զերծ կմնա հիվանդություններից»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել