Մանիթոբայի օձերով լի փոսերը (լուսանկարներ)Life.panorama.am-ը գրում է.

Նարսիսի օձերի փոսերը գտնվում են կանադական Մանիթոբա շրջանից ոչ հեռու՝ Նարսիս գյուղական համայնքի մոտ: Այս փոսերում աշխարհում օձերի ամենամեծ կուտակումներն են: Ձմեռն օձերն անցկացնում են ստորգետնյա  քարանձավներում, իսկ գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին, երբ ձնհալ է տեղի ունենում, օձերը դուրս են գալիս: Տասնյակ հազարավոր օձեր սկսում են բեղմնավորման իրենց ծիսակարգերը:

Արու օձերն ավելի վաղ են արթնանում ձմռան քնից և սպասում են, մինչև էգերը դուրս գան քարանձավներից: Երբ հայտնվում են էգերը, արուները՝ միանգամից մոտ 50 առանձնյակ, հարձակվում են էգի վրա, և օձերի գլորվող օղակներ են առաջացնում: Այդ օղակները կարելի է տեսնել ամենուր՝ հողի, թփերի, խոտերի, բույսերի և տերևների վրա, ժայռերի վրայից գլորվելիս… Օրեգոն նահանգի համալսարանի կենդանաբանության պրոֆեսոր Մեյսոնի հաշվարկներով, մի փոսի մեջ մինչև 35 հազար օձ է լինում, իսկ նրանց ընդհանուր քանակը հասնում է 250 հազարի:

Նարսիս շրջանում  օձերի 4 որջ կա, որոնք միմյանց հետ կապակցված են 3 կմ-անոց արահետով: Հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են՝ ականատես լինելու այս տեսարանին:

Այս անվնաս օձերի թվաքանակը Նարսիսում հասնում էր 70 հազարի, մինչև որ 1999 թ.-ի ծայրաստիճան ցուրտ ձմեռը սպանեց տասնյակ հազարավոր առանձնյակների, մինչ կհասցնեին պատսպարվել որջերում: Բացի այդ, տարեկան երկու անգամ, օձերի միգրացիոն շրջանում տասնյակ հազարավոր օձեր տրորվում են ավտոմեքենաների անիվների տակ, երբ տեղաշարժվում են 17-րդ մայրուղով: Առաջ դա մասնագետներին չէր անհանգստացնում, քանի որ օձերի վերարտադրողականությունն այնքան բարձր էր, որ քանակը պահպանվում էր: Սակայն 1999 թ.-ից հետո, մասնագետները և կամավորները ստիպված եղան միջամտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել