Armnewstv.am-ը գրում է.
Բացման հանդիսավոր արարողությունից հետո սոցկայքերի ու լրատվամիջոցների արձագանքը չուշացավ: Քննարկումների թիրախում հայտնվեց Վլադիմիր Պուտինի կողքը տեղավորված գեղեցկուհին, նաև` հանգիստ թմբիրի մեջ հայտնված երկրի վարչապետը: Շքեղ ու դիտարժան ներկայացումից հետո` շատերը Սոչիի հյուրանոցային պայմանների մասին հրապարակումները` սառը ցնցուղի պես ընդունեցին: Արտասահմանցի լրագրողները առիթը բաց չթողեցին ու ի լուր աշխարհի ցուցադրեցին Սոչիի հյուրանոցային համարների անմխիթար պատկերը` առանց ջրի, չաշխատող զուգարանակոնքի ու մահճակալների:
Արևմտյան լրագորղները ռուս պաշտոնյաների ասածների մեջ հակասությունն են ընդգծում: Նրանք հայտարարել են, որ օլիմպիադայի համար ռեկորդային գումար են ծախսել` 51 միլիարդ դոլար: Ռուսաստանի փոխվարչապետն էլ նրանց է մեղադրել և լրագրողների բողոքը սաբոտաժ անվանել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ