1. Սինթի Նիքսոն. «Քաղցկեղը դատավճիռ չէ»
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի դերասանուհիներից Սինթի Նիքսոնի մոտ տարիներ առաջ հայտնաբերվել էր կրճքի քաղցկեղ: Ախտորոշումը տրվել էր 2006 թվականին հերթական հետազոտությունից հետո: Դերասանուհին այդ փաստը ծանր չէր տարել, քանի որ իր ընտանիքում առաջին դեպքը չէր, երբ կինը հիվանդանում է քաղցկեղով: Նիքսոնի դեպքում հիվանդությունը հնարավոր եղավ կանխել, քանի որ այն հանտնաբերվեց վաղ շրջանում: Դրա համար դերասանուհին ստիպված է եղել անցնել քիմիոթերապիայի կուրս:
«Մայրս երեք անգամ է բուժվել քաղցկեղից: Ինձ մոտ այն հայտնաբերվեց ամենավաղ շրջանում, երբ օրգանիզմումս մետաստազներ չէին հասցրել առաջանալ: Ես ու մայրս անցանք այդ ամենի միջով, տեսանք շատերին, ովքեր նույնպես պայքարում էին այդ հիվանդության դեմ: Ինձ ծանոթ էր այդ հիվանդությունը, այդ իսկ պատճառով ես գիտեի, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենալ բուժումից: Խոստովանում եմ, որ տխուր էր այդ ամենը: Բայց քաղցկեղը դատավճիռ չէ»,- ասել է Սինթի Նիքսոնը:

2. Քայլի Մինոգ. «Կյանքը շարունակվում է»
2004 թվականին երգչուհի Քայլի Մինոգը մեկնարկել էր իր համերգային շրջագայությունները ողջ աշխարհում: Թեև համերգները մեծ հաջողություններ էին գրանցում, Քայլին դրանք ստիված եղավ հետաձգել: Պատճառն այն էր, որ երգչուհու մոտ հայտնաբերվել էր կրծքի քաղցկեղ: «Երբ բժիշկը տվեց հիվանդության ախտորոշումը, ինձ թվաց թե երկինք փուլ եկալ գլխիս: Տպավորություն էր, թե արդեն մահացել եմ»,- անկեղծացել է երգչուհին: Կլինիկայից դուրս գալուց հետո Կայլին մի քանի ժամ թափառել է փողոցներով: Նրա տրամադրվածությունը հիվանդության հանդեպ փոխվել է այն ժամանակ, երբ փողոցում նրան է մոտեցել մի փոքրիկ աղջիկ ու ստորագրություն խնդրել: Դրա փոխարեն փոքրիկը երգչուհուն նվիրել է փոքր կախազարդ՝ վրան ժպտացող սրիտ նկարված: «Երբ ես վերցրեցի նվերը, աղջիկը խնդրեց գրկել ինձ: Այդ ժամանակ ես հասկացա, որ կյանքը շարունակվում է»,- ասում է երգչուհին: Կայլին նաև խոստովանել է, որ փոքրիկի նվերը, որպես թալիսման, միշտ իր հետ է: Մեկ տարի տևած բուժումից հետո Կայլի Մինոգը հաղթահարել է հիվանդությունը:

3. Շերոն Օսբորն. «Ես դեռ միլիոնավոր գործեր ունեմ անելու»
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի կնոջ՝ Շերոն Օսբորնի մոտ 2002թ թվականին ախտորոշվեց հաստ աղիի քաղցկեղ: Հիվանդության արդյունքում վնասվել էին նաև ավշահանգույցները: Բժիշկները բուժման հավանականությունը գնահատում էին ընդամենը 40%: Հետաքրքիրն այն է, որ այն թվից դեպրեսիայի մեջ էին ընկել Օսբորնների ընտանիքի բոլոր անդամները, բայց հիվանդից՝ Շերոնից: Նա շարունակում էր ապրել եւ աշխատել: Շերոնը ոչ մի վայրկյան չի կասկածել, որ կարող է հաղթահարել հիվանդությունը: «Ես դեռ միլիոնավոր գործեր ունեմ անելու: Մինչև դրանք չվերջացնեմ, ես ոչ մի տեղ հեռանալ չեմ պատրաստվում»,- ասել է Շերոն Օսբորնը: Արդյունքում Շերոնը հաջողությամբ հաղթահարեց հիվանդությունը: 2012 թվականին նա հեռացրեց կուրծքը, քանի որ մեծ հավանականություն կար հիվանդության վերականգնման:

4. Քրիստինա Էփփլգեյթ. «Ես չհուսահատվեցի»
2008 թվականին սկսվեց լուրեր տարածվել, որ արերիկացի դերասանուհի Քրիստինա Էփփլգեյթը հիվանդ է քաղցկեղով: «Երբ առաջին անգամ իմացա այդ սարսափելի հիվանդության մասին, ձեռքերս սկսեցին դողալ, սակայն չհուսահատվեցի: Միանգամից հասկացա, որ ժամանակն է հստակ քայլեր ձեռնարկելու: Առաջին բանը որ սկասեցի անել, առողջ սննդին անցնելն էր»,- պատմում է դերասանուհին: Ուռուցքը դերասանուհու մոտ հայտնաբերվել էր վաղ փուլում եւ միայն մեկ կրծքում: Չնայած դրան՝ Քրիստինան քիմիոթերապիայի կրկնակի կուրս է անցել: Շուտով դերասանուհին հայտարարեց, որ լիովին ապաքինվել է եւ պատրաստ է վերադառնալ իր նախկին կյանքին:

5. Անասթեյշա. «Պետք է պայքարել մինչև վերջ»
2003 թվականին երգչուհի Անասթեյշան որոշել էր փոքրացնել կուրծքը: Պլաստիկ վիրահատությանը նախապատրաստվելու ժամանակ երգչուհու կրծքում հայտնաբերվեց չարորակ ուռուցք: Եթե այն հայտնաբերվեր մի փոքր ուշ, ապա Անասթեյշային հնարավոր չէր լինի փրկել: Անասթեյշան հիվանդությունը շատ ծանր է տարել թե ֆիզիկապես, թե հոգեպես: Դրա պատճառով նա նույնիսկ խաչ քաշեց ընտանեկան կյանքի վրա: Նա խնդրում էր լրագրողներին իր հետ ներկա գտնվել քիմիոթերապիայի կուրսերին: Դրանով Անասթեյշան ցանկանում էր ողջ աշխարհի կանաց ցույց տալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ սարսափելի հիվանդությունը՝ ժամանակին չհայտնաբերելու դեպքում: Երգչուհու համար սարսափելի էր իր հիվանդությունը, բայց նա շարունակում էր պայքարել. «Եթե նույնիսկ մահանամ, ապա կմահանամ՝ պայքարելով կյանքիս համար: Երբեք թույլ մի տվեք, որ քաղցկեղը տանի ձեզ, պայքարեք մինչև վերջ»: Վերջիվերջո հիվանդությունը տեղի տվեց: 2013 թվականի մարտին Անասթեյշայի մոտ կրկին քաղցկեղ ախտորոշվեց, սակայն ուղիղ 5 ամիս անց երգչուհին հայտարարեց, որ լիովին առողջ է:

6. Մայքլ Դուգլաս. «Ես ինձ հաղթող եմ զգում»
2010 թվականի օգոստոսին աշխարհահռչակ դերասան Մայքլ Դուգլասի մոտ հայտնաբերվեց 4-րդ՝ ամենավերջին փուլում գտնվող կոկորդի քաղցկեղ: Մայքլը հիվանդությունը չթաքցրեց ոչ ընտանիքի անդամներից, ոչ էլ լրագրողներից: «Եթե դու հայտնի ես, ուրեմն քո կյանքը հետաքրքրում է բոլորին: Ես խոսում եմ իմ հիվանդության մասին, եւ ուրախ եմ, որ դրանով կարողանում եմ գոնե մի փոքր մեղմել բոլոր այն ընտանիքների խնդիրը, որոնք բախվել են այս նույն հիվանդությանը»,- ասում է դերասանը: «Շատ դժվար էր հորս ասել հիվանդությանս մասին, քանի որ յուրաքանչյուր ծնողի համար ամենավատ լուրը իր երեխայի հիվանդության մասին լսելն է: Ավելի ծանր էր այս ամենը երեխաներիս բացատրելը»,- ասում է Մայքլ Դուգլասը: Որպեսզի ապացուցի իր երեխաներին, որ քաղցկեղի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, նրանց իր հետ տարել է քիմիոթերապիայի կուրսերից մեկին:
2011 թվականին Դուգլասը հայտարարեց, որ ապաքինվել է. «Ես ինձ հաղթանակած եմ զգում»,- ասել է դերասանը:

7. Լենս Արմսթրոնգ. «Մի՛ հանձնվիր»
Ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը իմացավ իր հիվանդության մասին, երբ իր կարիերայի գագաթնակետին էր` 1996 թվականին: Լենսի մոտ հանտնաբերվել էր ամորձիների քաղցկեղ, իսկ մետաստազներն արդեն տարածվել էին որովայնի խոռոչում, թոքերում, եւ նույնիսկ գլխուղեղում: Բժիշկները նրա ապրելու հավանականությունը համարում էին ընդամենը 20 %: Մարզիկը վիրահատվեց ուռուցքը հեռացնելու համար: Վտանգը չափազանց մեծ էր, բայց հիվանդության զարգացումն այնուամենայնիվ հնարավոր եղավ կանխել: «Ինձ ամենաշատը պայքարելու ուժ էր տալիս, այն միտքը, որ պատկերացնում էի, թե ինչպես է տղաս խաղում այն խաղալիքով, որն ինձ նվիրել էին առաջին հաղթանակիցս հետո»,- պատմում է լենս Արմսթրոնգը:

8. Ռոբերտ Դե Նիրո. «Ֆիզիկական լավ վիճակում լինել»
2002 թվականին աշխարհահռչակ դերասան Ռոբերտ Դե Նիրոյի մոտ հայտնաբերվեց շագանակագեղձի քաղցկեղ, երբ նա 60 տարեկան էր: Դերասանը նախընտրում էր թաքցնել իր հիվանդությունը, քանի որ այն գտնվում էր նախնական փուլում, և բժիշկները նրա բուժվելու հույս էին տալիս: Ընդամենը երկու ամիս տևած բուժումից հետո Ռոբերտ Դե Նիրոն վարադարձավ իր աշխատանքին: Ֆիզիկական լավ վիճակը նրան օգնեց արագ ապաքինվել: Ռոբերտ Դե Նիրոն մինչ օրս երբեք չի խոսել իր հիվանդության մասին:

9. Դարիա Դոնցովա. «Սա դեռ վերջը չէ. բուժվել է պետք»
Ռուս գրող Դարիա Դոնցովան իր հիվանդության մասին իմացավ 1998 թվականին: Ախտորոշումը՝ կրծքի քաղցկեղ, որը վերջին փուլում էր գտնվում: «Միանգամից կուրծքս սկսեց մեծանալ: Այդ փաստն ինձ անհանգստացնում էր: Ընկերուհիս խորհուրդ տվեց դիմել ուռուցքաբանի: Ախտորոշումը սարսափելի էր, բայց մահվան մասին մեկ րոպե անգամ չեմ մտածել: Ես երեխաներ, ծեր մայր եւ սկեսուր ունեմ, շներ եւ կատու. անհնար բան է այս պահին մահանալը»,- ասում է գրողը: Սկսվում է բուժման գործընթացը՝ վիրահատություններ, ճառագայթումներ, քիմիոթերապիա: Հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում Դարիա Դոնցովան շարունակում է գրական գործունեություն ծավալել: Հիվանդանոցից դուրս գրվելու պահին նա արդեն վերջացրել էր 5 ստեղծագործություն:
Բուժվելուց հետո Դարիա Դոնցովան աջակցում է նույն հիվանդությունն ունեցող շատ մարդկանց. «Կարող ես քեզ խղճալ հիվանդության մասին իմանալուց հետո ընդամենը երկու ժամ: Հետո պարտավոր ես սրբել արցունքներդ ու գիտակցել, որ պայքարել է պետք եւ այս ամենը չի նշանակում վերջ ամեն ինչին: Պետք է պայքարել եւ բուժվել»:

10. Լայմա Վայկուլե. «Տառապանքների մեջ է ձևավորվում անհատը»
Երգչուհի Լայմա Վայկուլեն Միացյալ նահանգներում էր 1991 թվականին, երբ իմացավ, որ իր մոտ առկա է կրծքի քաղցկեղ: Ապաքինման հավանականությունը գնահատվում էր ընդամենը 20%: Իր հիվանդության մասին Լայման լրագրողներին հայտնեց միայն վերջնական բուժումից հետո: «Այն ամենից հետո, ինչի միջով անցա ես, կյանքին սկսել եմ բոլորովին այլ կերպ նայել»,- ասում է երգչուհին: Լայմա Վայկուլեն հիվանդություից հետո սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել իր մտերիմներին եւ ընտանիքի անդամներին: «Հիմա հասկացել եմ, որ երբ մարդը չի անցնում տառապանքի միջով, որպես անհատ նա չի ձևավորվում»,- ասում է երգչուհին:



