Lurer.com-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» երեկվա մարզումներն ընդհատել են` չծրագրված դոպինգ թեստ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է diariouno.com-ը:

Վիճակահանության արդյունքում դոպինգ թեստ են անցել Մեսսին, Ֆաբրեգասը, Պեդրո Ռոդրիգեսը, Ինյեստան, Նեյմարը, Սոնգը, Աֆելայը, Ադրիանուն, Ալվեշը և Կուենկան:

Նման գործընթացներ ՈւԵՖԱ-ն հաճախ է իրականացնում:

Նշենք, որ կատալոնացիներն Իսպանիայի առաջնության շրջանակում հանդիպում կանցկացնեն վաղը` «Սևիլիայի» դեմ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել