Դանիական «Great Dane» ցեղատեսակի Ֆրեդդի անունով շունը թագավորի նման տեղավորել է բազմոցի վրա, ու ոչ ոքի հնարավորություն չի տալիս կասկածելու, թե ով է Քլեր Սթոունմենի բնակարանում գլխավոր օշունը: Ֆրեդդին Բրիտանիայի ամենաբարձրահասակ շունն է, և նրա հասակի աճը դեռևս կանգ չի առել: Նա 18 ամսեկան է ու նրա հասակը՝ թաթերից մինչև վիզը արդեն 1 մետրից է ավելի է: Նրան ընդամենը մի քանի սանտիմետր է պահանջվում, որպեսզի համարվի աշխարհի ամենաբարձրահասակ շունը:
Ֆրեդդին իր տիրուհու հետ:


![]() |
![]() |
Այս պահին Գինեսի ռեկորդակիրը «Great Dane» ցեղատեսակի Զեվս անունով չորսամյա շունն է՝ ԱՄՆ-ի Միչիգան նահանգից, որի հասակը կազմում է 1,117 մ` հասնելով ավանակի հասակի: Իսկ ինչ վերաբերում է Ֆրեդիին, նա այժմ կշռում է 70,8 կգ: Այս շանը կերակրելու համար շաբաթական 123 դոլար է պահանջվում: Ֆրեդդին շատ էր սիրում բազմոց կրծել, մինչև որ համոզվեց, որ դրանք ավելի հարմար են, երբ նստում ես դրանց վրա: Իսկ մինչ այդ նրա տիրուհին ստիպված է եղել արդեն 14 բազմոց փոխել:

![]() |
![]() |

Ֆրեդիի տիրուհի` Սթունսմենը, ով 38 տարեկան է ու ապրում է Անգլիայի Էսեքսի Լեյ օն Սի բնակավայրում, նշում է, որ Ֆրեդին ու նրա քույրը ասես իր երեխաները լինեն ու չի պատկերացնում իր կյանքն առանց դրանց:
![]() |
![]() |

Ի դեպ նշենք, որ աշխարհի ամենափոքրիկ շունը Չիհուահուա ցեղատեսակի Միրիքլ Միլի անունով շնիկն է, որի հասակը 9,6 սմ է իսկ քաշն ընդամենը՝ 0,45 կգ:









