ԱԺ-ում իմ մաքուր աշխատավարձը կազմում է 56.000 դրամ: Պահումներով` այդ թվում պարտադիր կուտակայինի համար, ես ստացել եմ 42.000 դրամ: Ստացվում է, որ մեկ հաշմանդամություն ունեցող մարդու թոշակի չափ ինձանից պահում են կատարել: Եթե իմ հաշվարկները ճիշտ են, ապա կուտակայինի համար ինձանից պահել են 2800 դրամ: Իհարկե հնարավոր չէ, որ մինչև թոշակի անցնելը` 30 տարի, ես ԱԺ-ում աշխատեմ և ամեն ամիս 2800 դրամ փոխանցեմ կուտակայինին, բայց եթե այդպես լինի, ապա ես թոշակի անցնելիս կուտակած կունենամ 1.008.000 դրամ: Չնայած հաշմանդամություն ունեցող մարդու համար, ով հաշմանդամություն ունի մանկուց կամ վաղ տարիքից և վերականգնողական բուժում ու պատշաճ բուժսպասարկում չի ստանում, Հայաստանում ապրել մինչև 65 տարեկան բարեբախտություն կլինի, էլ չեմ ասում` աշխատանք ունենա: Բայդ դե հույս կա, որ մինչև 65 տարեկան կապրեմ և կստանամ իմ կուտակած թոշակը: Ես չգիտեմ, թե քանի տարում սպառելու հնարավորություն կտան ինձ, բայց սպառման ներկայիս ծավալներով որ հաշվում եմ, այդ 1.008.000 դրամը ինձ մեկ տարի էլ չի բավականացնի: Էլ չեմ հաշվում գնաճն ու արժեզրկումը:
Հաշվի առնելով այս` համոզված կարող եմ ասել, որ կենսաթոշակի այս մոդելը ինձ համար լուծում չէ:
Վստահ եմ, որ մեր երկրի պես երկրում, որտեղ ստվերային տնտեսությունը գերազանցում է պաշտոնականին, որտեղ երիտասարդության գերակշիռ մասը ուզում է այս երկրից հեռանալ, որտեղ ամսեկան 4-5000$ աշխատողներն են արտագաղթում, կենսաթոշակային նման նորամուծությունը ոչ ոքի պետք չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/628648500539842
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել