Life.panorama.am-ը գրում է.
Արդեն տևական ժամանակ է` հաղորդավարուհի Կարինա Դանելյանը, կամ ինչպես ինքն է իրեն կոչում` Citrus Կարինա Դանելյանը, չի երևում հեռուստաէկրաններին:
Էքսցենտրիկ հաղորդավարուհու, նրա յուրահատուկ կերպարի սիրահար երկրպագուները անհանգստանում են. «Կարինան էլ չի՞ վերադառնալու»:
Life.panorama.am-ը հաղորդավարուհուն ուղղեց նույն հարցը, իսկ վերջինս լակոնիկ պատասխան տվեց. «Կապրենք, կտեսնենք»:
Մեր այն հարցերին, թե ինչու Կարինան առաջվա պես հաճախակի չի երևում էկրաններին, ինչ ծրագրեր, միգուցե` անակնկալներ ունի, հաղորդավարուհին նախ շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, ապա նշեց, որ ինքը շատ լավ է, սակայն արդեն երկու տարի է` հարցերի չի պատասխանում: Իսկ մեր այն դիտարկմանը, թե արդյոք ինքը հոգնե՞լ է շոուբիզնեսից, Կարինան պատասխանեց. «Հոգնել եմ նաև հարցերից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ