450 գր սպիտակ սունկը լվանալ, չորացնել, կտրատել, 1 գլուխ սոխը, 1 պճեղ սխտորը մանր կտրատել, տապակել զեյթունի ձեթի մեջ՝ մի փոքր կարագ ավելացնելով: Սոխն ու սխտորը հենց փափկեն, ավելացնել սունկը, աղ, սև պղպեղ անել, տապակել 15 րոպե, ավելացնել 200 մլ գոլ կաթ և մարմանդ կրակով եփել 10 րոպե, ավելացնել մոտ 400-500 մլ բանջարեղենային տաք արգանակ (բաղադրատոմսը խմբում կա), եփել մոտ 10 րոպե, անջատել, ավելացնել մի փոքր մանր կտրատած սամիթ կամ համեմ (բաղադրատոմսում կանաչի չկա, բայց ես կարծում եմ, որ սունկն առանց սամիթի կատարյալ չէ): Հացի կտորները փռում կամ թոսթերի մեջ չորացնել, տաք հացի վրա քսել կարագ, որի մեջ նախապես պետք է սխտոր ճզմել ու տրորել (50 գ կարագ 1 պճեղ սխտոր): Ափսեի մեջ 2 կտոր այդ հացից դնել ու տաք ապուրը լցնել վրան, ավելացնել քերած պարմեզան ու մատուցել կամ կարող եք հացը պարզապես մատուցել ապուրի հետ, եթե ցանկանում եք խռթխռթան հաց ուտել: Անմահական համ ունի այս սնկապուրը, պատրաստեք ու վայելեք: Բարի ախորժակ!!!


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել