Panorama.am-ը գրում է.
2013թ-ի դեկտեմբերին Երևան քաղաքի 7 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի, երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 836 փորձանմուշ: Որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի , ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի երկօքսիդ եւ ընդհանուր օքսիդներ) եւ ծծմբի երկօքսիդի պարունակությունները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման համար կատարվել է օդի 15 966, ազոտի օքսիդների համար` 2 361, ծծմբի երկօքսիդի
համար` 21 257 դիտարկում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



