ՁԻԱՀ-ը հանրապետությունում աճ է արձանագրել Panorama.am-ը գրում է.

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության ներկայացրած ամփոփագրի, 2013թ-ին հանրապետությունում արձանագրվել է գրիպի ընդամենը 64 դեպք, որից 33 դեպքը 0-14 տարեկանների մոտ: Թիվը փոքր ինչ զարմանք է առաջացնում, բայց փաստը մնում է փաստ` այն ներկայացված է ԱՎԾ-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին» ամփոփագրում: 

Ըստ աղբյուրի, նույն ժամանակահատվածում արձանագրվել է վերին շնչուղիների սուր վարակների 157.999 դեպք, որից 105.970-ը 0-14 տարեկանների շրջանում: 

Երեխաների շրջանում շատ են արձանագրվել նաև սուր աղիքային հիվանդությունների դեպքերը` ընդհանուր 6.137, որից 307-ը բաժին է հասել բակտերիալ դիզենտերիային: 

Անցած տարվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ՁԻԱՀ-ի 142 դեպք, որից 4-ը 0-14 տարեկանների խմբում: Եթե համեմատենք 2012թ-ի ցուցանիշների հետ, ապա ՁԻԱՀ դեպքերն ավելացել են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 133 դեպք, իսկ երեխաների շրջանում`0 դեպք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել