
Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց մոտ հումորի զգացումը կապված է նրանց արյան մեջ պարունակվող տեստոստերոնի քանակությունից՝ սեռական հորմոնից: Հենց այդ պատճառով են տղամարդիկ հաճախակի կատակում և դա ավելի ագրեսիվ բնույթ է կրում, քան կանանց մոտ:
Նորֆոլկի և Նորիջի համալսարանի պրոֆեսոր Սեմ Շուստերը համարում է, որ հումորը կապված է ագրեսիայի և արական սեռական հորմոնի հետ: Նա փորձարկում կատարեց, որում գրանցեց 400 մարդկանց ռեակցիաները զվարճալի իրավիճակների վրա: Մարդկանց մի մասը պատասխանեց ինչ-որ արտահայտությամբ, ընդ որում, նրանց մեծամասնությունը տղամարդիկ էին: Կանանցից մի քանի հոգի սուր կատակներ արեցին, իսկ տղամարդկանց մոտ նման վարքագիծ ցուցաբերեց 75%-ը:
Տեստոստերոնը արական հիմնական սեռական հորմոնն է: Այն կարծես թե վառելիք լինի, որը սեռական հասունացման ժամանակ վառում է սիրո կրակը և պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Սակայն տարիքի ընթացքում նրա մակարդակը նվազում է, և տղամարդն ավելի «հանգիստ» է դառնում, հազվադեպ է սկսում նայել երիտասարդ գեղեցիկ աղջիկների վրա, հազվադեպ է դավաճանում:
Տեստոստերոնի մյուս կողմը անաբոլիկ էֆֆեկտն է, այսինքն մկանային մասսայի մեծացումը: Այն նաև ազդում է նյարդային համակարգի վրա, վերացնում է հոգնացության աստիճանը և բարձրացնում է ընդհանուր տոնուսը: Զարմանալի չէ, որ տեստոստերոնի միջոցով կարելի է հաջողություններ գրանցել ոչ միայն սպորտում, այլև անձնական կյանքում:
Ներկայումս բազմաթիվ տարբերակներ կան տեստոստերոնի աստիճանը բարձրացնելու համար: Սեքսապաթոլոգները 45 անց տղամարդկանց խորհուրդ են տալիս արյան մեջ պարբերաբար ստուգել տեստոստերոնի մակարդակը, որպեսզի անհարմար գրության մեջ չհայտնվեն:



