Panorama.am-ը գրում է.
Սիրիայի Հոմս քաղաքի շուրջ երկու տարի տևող շրջափակումից հետո առաջին անգամ բացվել են քաղաք տանող ճանապարհները և տարհանվել տեղի բնակիչները: Ընդհանուր առմամբ քաղաքից դուրս է եկել 83 մարդ: Այս մասին հայտնում է Reutersգործակալությունը:
Ակնկալվում է, որ քաղաքից կհեռանա ևս մի քանի հարյուր մարդ` հիմնականում կանայք, երեխաներ, տարեցներ և վիրավորներ: Նրանց տեղափոխելու են ժամանակավոր կացարաններ, ապահովելու են սնունդով ր բժշկական հետազոտություններով:
«ՄԱԿ-ը հաստատում է, որ 83 մարդ է տարհանվել Հոմսից: Կանանց, երեխաներին և ծերերին ՄԱԿ-ի ու Սիրիայի կարմիր մահիկի աշխատակիցների ուղեկցությամբ կտեղափոխեն այն վայրերը, որտեղ նրանք կցանկացան»,-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/02/08/homs/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



