Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 46.6 մլրդ դրամի և 53.1 մլն դոլարի վարկ   Panorama.am-ը գրում է.

Փետրվարի 3-7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,864,276 ԱՄՆ դոլար՝ 408.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,199,239 ԱՄՆ դոլար՝ 410.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 20,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 410.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 410.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,478,401 EUR՝ 551.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,553,771 EUR՝ 555.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել