Ժամանակակից բազմաթիվ տաղանդավոր նկարիչներ տարբերվում են ոճերի, ձեռագրի ու երևակայության տեսանկյունից՝ արվեստասերներին հնարավորություն տալով երևակայել ու նոր տեսանկյունից նայել աշխարհին ու իրենց շրջապատող միջավայրին:
Այս անգամ կներկայացնենք ամերիկացի գեղանկարիչ Գրեգորի Թիելքերին: Նկարիչը ծնվել է 1979թ.-ին՝ Նյու-Ջերսիում: Այժմ ապրում ու ստեղծագործում է Մասաչուսեցի Ուոթերթաուն բնակավայրում: Մինչև Վաշինգթոնի Սեյնթ Լյուիս համալսարանում նկարչություն ուսումնասիրելը, նա Ուիլիամիսի քոլեջում սովորել է արվեստի պատմություն ու պրակտիկ արվեստ:
Նկարիչը անկեղծացել է, որ պատուհանից այն կողմ նրա գեղանկարները ոգեշնչված են նրա իրական փորձառությունից. «Ճանապարհորդելով՝ մենք ոչ միայն մի տեղից մյուսն ենք ուղղակի տեղափոխվում, այլև այդ ընթացքում ականատես ենք լինում գեղեցիկ բնապատկերների, որոնք այնքան խորհրդավոր են` միախառնված գույներով ու իրենց առաջացրած տեսողական խաբկանքով»:
Կտավի վրա յուղաներկով ստեղծված` Գրեգորի Թիելքերի ռեալիստական գեղանկարները դիտեք ստորև:















.jpg)








Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Ռուբեն Բելոսոյի խորը զգացմունքային հիպերռեալիստական դիմանկարներին, ով իր տեխնիկայով զգալի տարբերվում է Թիելքերից:



