Tert.am-ը գրում է.
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է երեկ Սոչիում կայացած 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանն ու դրան նախորդած շոուին՝ շեշտը դնելով միջոցառման բացթողումների ու, ըստ պարբերականի, ամենաուշագրավ հանգամանքների լուսաբանման վրա։

DM-ն նախևառաջ ընթերցողների ուշադրությունը հրավիրում է օլիմպիական 5 օղակներից մեկի չբացվելու վրա՝ մանրամասնելով, որ հեռուստադիտողների աչքից այդ տհաճ պահը կոծկելու համար «Ռոսիա 1» հեռուստաալիքը մեկ այլ, կեղծ տեսանյութ է դրել, որում բոլոր օղակները բացվում են։

Տպավորիչ շոուի ընթացքում հաջորդ ուշագրավ պահը, որը հետաքրքրել է բրիտանական պարբերականին, ջահակիրների ընտրությունն է, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոն, գիմնաստուհի Ալինա Կաբաևան ու ոսկե մեդալակիր, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան։ Նրանցից առաջինին DM-ն ներկայացնում է որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկարամյա սիրուհի։


Իսկ Ռոդնինային պարբերականն անվանում է ռասիստ՝ հիշեցնելով անցած տարվա այն դեպքը, երբ մարզուհին Twitter-ի իր էջում վիրավորական փոստ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ՝ նրան ներկայացնելով քաղցած հայացքով բանանի նայելիս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



