Aysor.am-ը գրում է.
Վերջին օրերին մեր հանրապետությունում թանկացավ նաև ծխախոտը: Օրինակ՝ «Վինսթոն», «Վեսթ» տեսակի սիգարետները 20-30 դրամով թանկացել են:
«Իմպերիալ Տոբակո գրուպի» հայաստանյան ներկայացուցիչ «Ավերս» ՓԲԸ-ի աշխատակից Ալլա Ստեփանյանը «Ժողովուրդի» թղթակցի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում թանկանալու է նաև իրենց ընկերության կողմից ներմուծված սիգարետը, քանի որ ծխախոտի համար նախատեսված հարկերն ավելացել են. «2009-ից մինչև հիմա՝ ամեն տարի, բարձրանում են հարկերը: Ճիշտ է, այդ տարիների ընթացքում մենք փորձել ենք չթանկացնել այն: Բայց հիմա տարբերակ չունենք: Ստիպված ենք»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի թանկացավ նաև «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2014/02/08/cigarets/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



