Լավի մեջ վատը տեսնելն ավելի հեշտ է, որովհետև սպիտակի վրա սևը տեսանելի է, աշխատեք անտեսել սևը:
ՀՀԿ պատգամավոր Գալուստ պապին շատ նրբազգաց մարդ դուրս եկավ. լրագրողը հարց տվեց, ինքն էլ կարմրեց: Պատգամավորներ կան, որ լուրջ կոնկուրենցիա են սկսել՝ հումորային ակումբների դեմ: Նայում ես մեր պատգամավորների հումորն ավելի բարձր մակարդակի վրա է: Ես էլ որպես ՀՀ քաղաքացի խնդրում եմ հումոր մի արեք գործ արեք:
Պ. Հայրիկյանի հերթական հանրահավաքն անցավ շատ հանգիստ պայմաններում, ոչ ոքի չանհանգստացրեց, ինչի՞ մասին խոսվեց ոչ ոք չիմացավ, բայց դե կարևորը հանրահավաքը կայացավ, ոչ թե «Ժառանգության» նման, մինչև հիմա չեն կողմնորոշվում ամսի 18-ին միտինգ կանե՞ն, թե ոչ: Իմ կարծիքով իրանք այս հարցի Բադասխանը կտան ամսի 19-ին:
Մարդ կա իրան դրել ա էս ազգի փրկչի տեղը, անընդհատ խոսում է, ինչ-որ բաներ է ասում, բայց դե յուրաքանչյուր խոսքից հետո ամեն ինչ ՀԱԿմեջ ա անում: Մեր որոշ պատգամավորների մոտ էլ կաչաղակի սինդրոմն է արթնացել, այն է ուրիշի հետևից խոսելը: Ես մի առիթով խնդրեցի չէ՞, որ իրար հետևից մի խոսեք ու ԱԺ-ն ձեզ համար ինքնահաստատվելու ու անձնական հարցեր պարզելու տեղ մի դարձրեք:
Օլիմպիական խաղերը մեկնարկեցին, բացումը գեղեցիկ էր, բայց դե մարդիկ նստել էին բացման արարողությունը նայեն, որ ուղղակի հետագայում փնովեն. չի կարելի, մի քիչ բարի եղեք, ամեն ինչից չէ, որ պետք է բողոքել: Մեր օլիմպիական հավաքականին էլ հաջողություն եմ մաղթում: Հնարավորության դեպքում զարմացրեք աշխարհին ու հայոց հիմնը հնչեցրեք: Կեցցե՛ք, առաջ:



