Panorama.am-ը գրում է.

Երևանի ժամանակով 8.14 րոպեին կսկսվի Սոչիի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Տեղի կունենա մասնակից երկրների պատվիրակությունների շքերթը, որի ժամանակ նրանք կներկայանան հատուկ մշակված մարզահագուստով: Ռուսական ԶԼՄ-ները հասցրել են կազմել մարզահագուստների իրենց լավագույն տասնյակը` սկսելով առավել համեստ ու հանգիստ ոճերից, վերջացնելով… կարճ ասած, ամեն ինչ` իր ժամանակից:

10. Լեհաստանի մարզահագուստը թոփ-10-ի վերջին հորիզոնականում է: Այն ԶԼՄ-ներն անվանել են սառցե լռություն:

9. Էստոնիան ևս աչքի է ընկնում համեստ մարզահագուստով` առանց ավելորդ ճոխությունների: Կարևորը, չհասկացողների համար այն է, որ յուրաքանչյուր մարզիկի հագուստի վրա առկա մեծ տառերը կհասկացնեն, թե մասնակիցը որ պետությունն է ներկայացնում:

8. Ֆրանսիա: Մարզահագուստը մշակել է «Lacost» ընկերությունը: Խոստովանենք, որ ոճային առումով անթերի է: Անգամ կարելի է պոդիում բարձրանալ:

7. ԱՄՆ: Այստեղ ևս բարձրակարգ վարպետների մատը խառն է: Մարզահագուստի վրա առկա կարմիր գոտին կենդանացնում է մի փոքր խիստ մոդելը:

6. Ուկրաինայի պատվիրակության մարզահագուստը ռուս լրագրողները համարում են գեղեցիկ, բայց մի քիչ… հեղափոխական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել