Այսօր հաճելի անակնկալ էր ինձ համար, երբ իմացա, որ Սերժ Սարգսյանը աչքաթող չի արել վերջերս իրեն ուղղված բաց նամակը, որում խնդրվում էր միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական հեռուստաալիքների եթերում չլինի այդչափ ագրեսիվ, քրեական և քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով։

Այսօր նախագահի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ և առաջարկել է քննարկումներ կազմակերպել այս թեմայի շուրջ, որոնց կմասնակցեն ինչպես հասարակական սեկտորի ներկայացուցիչները, այնպես էլ հեռուստատեսության ու հեռուստաեթերի համար պատասխանատու անձիք։ 

Մի կողմից ողջունելի եմ համարում այն, որ նախագահը չի զլանում լսել հանրության մտահոգությունը ու փորձում է կառուցողական լուծում գտնել առկա խնդրին։ Սա շատ կարևոր է, որովհետև տարիների ընթացքում գոյացած անջրպետը իշխանության և դրա բացարձակ մարմնավորում հանդիսացող երկրի նախագահի ու հասարակ քաղաքացու մեջ, որը հնարավոր է նվազեցնել միայն նման վարքով։ Մյուս կողմից էլ լավ է գիտկացելը, որ երկրի առաջին դեմքը առնվազն անհիմն չի համարում հասարակության մտահոգությունը, եթե չասենք, որ կիսում է այն։

Ուզում եմ հավատալ, որ Հանրային խոհուրդում կայանալիք քննարկումները չեն կրի ձևական բնույթ ու կարվեն ճիշտ հետևություններ։

Ստորև կարող եք ծանոթանալ Նախագահին ուղղված հայտնի մարդկանց և մշակույթային գործիչների բաց նամակին՝ http://blognews.am/arm/news/12535/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել