Aravot.am-ը բողոք էր ստացել մի քաղաքացուց, նրա տվյալները հայտնի են, զրուցել ենք նրա հետ (ձայնագրությունը խմբագրությունում է): Դա, ըստ էության, երեխայի կենսաբանական հոր բողոք էր՝ երեխայի նկատմամբ իր իրավունքների հետ կապված: Մենք պատրաստվում էինք հանդես գալ նրա բողոքի վերաբերյալ հանգամանալից հրապարակմամբ, որտեղ ներկայացված կլինեին բոլոր կողմերի տեսակետները: Սակայն հրապարակման անոնսը («Նարեկացի» արվեստի միության նախագահը առեւանգել է ուրիշի որդուն. ՀՀ քաղաքացի»), որտեղ այդ պահին ներկայացված էր միայն մի կողմի տեսակետը՝ հարուցեց մյուս կողմի դժգոհությունը, որի պնդմամբ՝ առկա են անճշտություններ:
Հակառակ կողմը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ Նարեկ Հարությունյանը, չի առևանգել երեխային. երեխայի հայրը ուղղակի շփոթել է Նարեկ Հարությունյանի՝ իր կնոջ և երեխայի հետ ճանապարհորդելը երեխայի առևանգման հետ: Նարեկ Հարությունյանը որևէ մասնակցություն չունի դատական գործընթացի հետ և առհասարակ երեխայի իրավունքների հետ կապված որևէ հարաբերություններում:
Հակառակ կողմը նշեց նաև, երեխան կնքվել է ամուսնությունից մեկ ամիս առաջ եւ մի քանի հոգևորականների հետ զրուցել են և ճշտել, որ երեխայի մոր և երեխայի կնքահոր ամուսնությունը չի հակասում կանոնական նորմերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ