5Armcult.am-ը գրում է.

Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը ծնվել է 1953 թվականին: 11-անգամ եղել է աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրը նետվեց օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում։ Նրա անունով կոչվել աստերոիդ (3027 Շավարշ)։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անց կացվում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդարխաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն։5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել