Հայաստանից միլիարդավոր դոլարների արտահոսքի մասին գիտեն միջազգային բոլոր կառույցները. PFA168.am-ը գրում է.

Անցյալ տարվա դեկտեմբերին Global Financial Integrity կազմակերպության հրապարակած «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը բավականին բուռն արձագանք առաջացրեց ՀՀ իշխանության ներկայացուցիչների շրջանակներում:

GFI-ի փորձագետների գնահատականներով` 2002-2011թթ. ընթացքում մեր երկրից անօրինական փողերի արտահոսքի ծավալը գերազանցել է 6.2 մլրդ դոլարը: Մինչ իշխանական քաղաքական գործիչները ցայտնոտի մեջ տարակուսանք էին արտահայտում, թե որտեղից այդ թվերը` կամ ընդհանրապես ինչ ծագում պետք է ունենան այդ փողերը, ընդդիմադիր գործիչները լիովին համաձայն էին ու թվերի հավաստիությանը դույզն-ինչ չէին կասկածում: Ամբողջ աշխարհում հայտնի է, որ անօրինական փողերի արտահոսքը, ըստ էության, փողերի լվացման կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման նպատակ է հետապնդում, ինչն անդրազգային կազմակերպված հանցագործություն է:

PFAGlobal Financial Integrity-ի զեկույցի հետ կապված «168 Ժամը» մի քանի հարց ուղղեց Policy Forum Armenia-ի (www.pf-armenia.org) գրասենյակին, որը շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է և որը նպատակ է հռչակել` ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը:

– Ինչպե՞ս է PFA-ն գնահատում GFI-ի զեկույցը և դրանում արտացոլված ցուցանիշները:

- Global Financial Integrity կազմակերպության այս զեկույցը փայլուն մի փորձ է` գնահատելու այն, ինչի մասին գիտեն բոլորը, սկսած միջազգային կառույցներից` վերջացրած փողերի լվացման և արտահոսքի հետ առնչվող շատ երկրների պետական մարմինների պաշտոնյաներով: Զեկույցը բավականին թափանցիկ ձևով ներկայացնում է օգտագործված տվյալներն ու մեթոդոլոգիան, որն ինքնին բավականին ողջունելի է, և արդյունքում` ստացվում են թվեր, որոնց մասին, ինչպես ասացինք, մասնագետներն իրականում գիտեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել