ConIFA-ն մերժել է Ադրբեջանի՝ Արցախին ԱԱ-ից հեռացնելու պահանջըArmsport.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է Արցախի ֆուտբոլի հավաքականը մտադիր է իր նորամուտը նշել միջազգային ասպարեզում՝ չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնության ժամանակ, որը կայանալու է այս տարվա ամռանը, «ConIFA»-ի հովանու ներքո:

Օրերս, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան նամակ էր ուղարկել ՖԻՖԱ-ին, Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիային և «ConIFA»-ին, պահանջելով արգելել Արցախի հավաքականի մասնակցությունը մրցաշարում:

«ConIFA»-ի պաշտոնական կայքում արդեն հայտնվել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նամակի պատասխանը՝ մրցաշարի կազմակերպիչների մերժմամբ:

«Մենք կարծում ենք, որ երկրագնդի յուրաքանչյուր անկյունում ապրող մարդիկ իրավունք ունեն ներկայացնել սեփական մշակույթը և միջազգային ասպարեզում: Այսպիսով, մենք այլ տարբերակ չունենք քան մերժել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիային», - նշված է «ConIFA»-ի պատասխանի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել