Իրանի հանրահայտ «Խաջու» կամուրջըLife.panorama.am-ը գրում է.

Հանրահայտ Խաջու կամուրջը գտնվում է Իրանի Սպահան քաղաքում: Կամուրջը  ազգային ճարտարապետության վառ օրինակներից է: Այն կառուցվել է Զայանդե գետի վրա 17-րդ դարում Շահ Աբբաս Երկրորդի օրոք:

Կամուրջը երկհարկանի է: Կամրջի միջնամասում կան երկու ընդարձակ տաղավարներ` այսպես կոչված Արքայազնի տաղավարներ, որոնք նախկինում ծառայում  էին որպես հանգստասենյակներ Շահի համար:

Խաջուն աշխարհի ամենամեծ բազմաֆունկցիոնալ կամուրջներից է, քանի որ այն  նաև ամբարտակ է,  ջուր է մատակարարում Սպահանի բազմաթիվ այգիներին: Բացի այդ, քարե Խաջուն նաև հնարավորություն է տալիս ամռան տապին զովանալ իր ստվերոտ անկյուններում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել