ԵՄ-ում կազմել են Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու «Եվրոպական փաթեթ»Panorama.am-ը գրում է.

Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ, գալիք երկուշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարները Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը», որին հավանություն են տալիս Եվրամիության այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսին են Գերմանիան և Մեծ Բրիտանիան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել