Ցավով պիտի նշեմ, բայց ստիպված եմ խոստովանել, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը օրեցօր լճանում է: Անգամ այն քաղաքական գործիչները կամ պատգամավորները, ովքեր ունեին բավականին մեծ պոտենցիալ նոր քաղաքական մշակույթ կրելու, այսպիսի ներքաղաքական լճացման պայմաններում դառնում են անհետաքրքիր և ձանձրալի: Մի ԱԺ-ում, որտեղ քաղաքական լուրջ քննարկումներին և համապետական նշանակության հեռանկարների քննարկմանը եկել են փոխարինելու տգետ ու կիսագրագետ մեծահարուստների ծիծաղ և խղճմտանք առաջացնող ելույթներն ու հայհոյախառը արտահայտությունները, ինչ քաղաքականության կամ պառլամենտարիզմի մասին խոսք կարող է լինել: Ներքաղաքական իրավիճակը իր մակարդակով այնքան է անկում ապրել, որ շատ հաճախ լուրջ ամբիոններից լսում ենք տնային տնտեսուհիների մակարդակի տղամարդ գործիչների արտահայտությունները: Բնավ ցանկություն չունենալով վիրավորել մեր հայ տնային տնտեսուհիներին և շատ կարևորելով նրանց դերը մեր ապագա սերդի դաստիարակման հարցում, ստիպված եմ այդպիսի տղամարդ գործիչներին համեմատել հենց տնային տնտեսուհիների հետ, որոնց խոսքը սահմանափակվում է միայն լաչառ հարևանուհիների՝ միմյանց նկատմամբ շպրտվող մեկնաբանություններով միայն: Անհարմար է պարոնայք, անհարմար է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/231237957059815?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել