ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքը Հայաստանում են: Սա առաջինն էր վերջերս Փարիզում կայացած արտգործնախարարների հանդիպումից և ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումներից հետո:
Այս հանդիպման և մի շարք այլ հետաքրքրող հարցերով «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը հանդիպել է Ջեյմս Ուորլիքին: Տրված հետաքրքիր հարցերին, ինչպես միշտ վերջինս պատասխանել է դիվանագիտորեն, չափից ավել դիվանագիտորեն…Շատ բան է ասել կարծես, բայց ոչինչ էլ չի ասել…
Լրագրողին նույն կերպ կպատասխանեի նաև ես, կամ ձեզանից յուրաքանչյուրը…
Ջեյմս Ուորլիքը նաև նշում է. «Մենք միջնորդներ ենք, և իհարկե, առաջ գնալու ուղիներ գտնելը կողմերից է կախված…»:
Պատկերացնո՞ւմ եք...Երբ հարցը Կոսովոյի անկախությանն էր վերաբերում, այնտեղ քննարկում պետք չէր, կողմերի կարծիքը կարևոր չէր, այլ այդպես էր ուզում ԱՄՆ-ը…Երբ հարցը վերաբերում էր Աբխազիային, Հարավային Օսեթիային, թքած ունեին Վրաստանի կարծիքի վրա, այդպես էր ուզում Ռուսաստանը…
Այդ և մի քանի այլ դեպքերում պետք չէր վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել, խաղաղ լուծումներ գտնել և տարիներ շարունակ կոչեր անել: Այդպես էր պետք ու վերջ… Իսկ հիմա, արդեն քանի տարի է ադրբեջանական, թուրքական մուղամ են նվագում…
Ու էլի նույն լոլոն` երկակի ստանդարներ, կեղծ, անարդար հավասարության քաղաքականութուն, ոչ օբյեկտիվ գնահատականներ Ադրբեջանի կողմից մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտման փորձերին:
Ավարտելով տարածաշրջանային այցը` համանախագահները արեցին մի համատեղ հայտարարություն, որից մի բան հասկացանք, որ նրանք այս անգամ էլ են մտահոգված, բայց և «հաղթանակի» հասան: Կողմերը` ոչ Ադրբեջանը, այլ կողմերը հայտարարել են, որ հատկապես Օլիմպիական խաղերի ընթացքում կպահպանեն կրակի դադարեցման ռեժիմը…
Այ այսպիսի «Օլիմպիական հաղթանակներ»… Իսկ դուք ասում եք՝ համանախագահները գործ չեն անում…



