Tert.am-ը գրում է.

Ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի օրակարգում բացի «կուտակայինից», մի քանի այլ հարցեր ևս կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ չհամաձայնելով «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմանը, թե այդ ուժերը համագործակցում են միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում:

«Մեր օրակարգում այլ հարցեր ևս կան, որոնց մասին չէի ցանկանա փակագծեր բացել, բայց մեկ բան կարող եմ հստակ ասել, որ յուրաքանչյուր քառօրյայում 4 քաղաքական ուժերով միասին շրջանառության մեջ ենք դնելու մեկ որոշման նախագիծ, որի հիմքում ընկած կլինեն լուրջ հիմնախնդիրներ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել էր, թե խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի միջև համագործակցությունն առայժմ միայն խորհրդարանական խմբակցությունների մակարդակով է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ պայքարում: Նրա խոսքով՝ իրեն հայտնի չէ, որ այս նույն ուժերի բարձրագույն ղեկավարության մակարդակով լինի մի հանդիպում, որտեղ քննարկվեն համատեղ այլ գործողություններ: 

Նաիրա Զոհրաբյանը որպես օրինակ նշեց, թե խորհրդարանում «գազային» համաձայնագրի վիճարկման վերաբերյալ 4 քաղաքական ուժերի՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը ևս իրենց օրակարգի հարցերից մեկն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել