Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Իրանը, եթե Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարի. Բաքվում ԻԻՀ դեսպանի պատասխանըPanorama.am-ը գրում է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, այլ տարբերակ չկա»,-այդ մասին իրանական «խաբարօնլայն.իռ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:

Լրագրողը հարց է ուղղել Իրանի դեսպանին, թե հնարավո՞ր է, որ նման լարված իրավիճակում որպես տարածաշրջանի գերտերություն Իրանը հանդես գա միջնորդական առաքելությամբ՝ հիշեցնելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմադովի՝ վերջերս արած այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ պատերազմի:

«Իրանը 1994թ. զինադադարի կնքումից հետո մինչև 1997թ. հակամարտության լուծման հարցում գործուն դերակատարություն է ունեցել»,-նշել է դեսպան Փաքայինը և հավելել,-«Իրանը ԼՂ հակամարտության հարցում վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ զարգացնելով իր հարաբերությունները թե Հայաստանի և թե Ադրբեջանի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել